Logo

ՀՊԼ․ Յայա Սանոգոն՝ ամսվա լավագույն գոլի հեղինակ

18:14 / 26.10.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» հարձակվող Յայա Սանոգոն ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ սեպտեմբերի լավագույն գոլի հեղինակ։

Լավագույնն է ճանաչվել ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ շրջադարձ հարվածով գոլը ԲԿՄԱ-ի դեմ խաղում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը, իսկ լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր «Արարատ-Արմենիան» գլխավորող Վարդան Մինասյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ