Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» Արմավիրի «Հոբելյանական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
53-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը և առաջ մղեց բանակայիններին։ 75-րդ րոպեին փոխարինման մտած Արաս Օզբիլիզը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ կրկին աչքի ընկնելով 11-մետրանոցից։
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ փոխարինման մտած մեկ այլ ֆուտբոլիստ՝ Յայա Սանոգոն կիսաշրջադարձ գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին։ Սանոգոն ընթացիկ մրցաշրջանում խփեց առաջին գոլը։
«Ուրարտուն» վաստակեց 20 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ ԲԿՄԱ-ն 13 միավորով 6-րդ տեղում է։
ՀՊԼ, 10-րդ տուր
«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 2-1
Արաս Օզբիլիզ, 75 (11մ), Յայա Սանոգո, 85 - Գրենիկ Պետրոսյան, 53, (11մ)