Logo

ՀՊԼ․ «Ուրարտուն» հաղթեց «Արարատին»

19:58 / 29.11.2023Ֆուտբոլ
Ուրարտու-Արարատ-2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» ընդունեց «Արարատին» և առավելության հասավ 2-1 հաշվով։

10-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուրարտուի» հարձակվող Յայա Սանոգոն։ 29-րդ րոպեին Բերտրան Ջունիոր Մանին վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ տանտերերին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Արտյոմ Մաքսիմենկոն։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և շարունակում է զբաղեցնել չորրորդ տեղը։ «Արարատը» մնաց 20 միավորով և 6-րդ տեղում է։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 2-1

Յայա Սանոգո, 10, Արտյոմ Մաքսիմենկո, 81 - Բերտրան Ջունիոր Մանի, 29

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա