Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» առաջին հաղթանակը տարավ առաջնությունում։ Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո սեպտեմբերի 14-ին վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնությունը։
7-րդ տուրի առաջին խաղում հետնապահ «Վեստ Արմենիան» ընդունեց Չարենցավանի «Վանին» ու հաղթեց 2-0 հաշվով։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ռուս կիսապաշտպան Զախար Տարասենկոն ու նրան երկրորդ խաղակեսում փոխարինած բրազիլացի Էյդիսոնը։ 63-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպեց «Վանի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը։
6 պարտություններից հետո «Վեստ Արմենիան» տարավ առաջին հաղթանակը և ունի 3 միավոր։ «Վանը» 4 միավորով 8-րդն է։
Օրվա մյուս խաղում Երևանի «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապեստական» ստադիոնում տնային հանդիպում կանցկացնի Գյումրիի «Շիրակի» հետ։
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Վան»՝ 2-0 (տեսանյութ)
Զախար Տարասենկո, 45, Էյդիսոն Սոարես, 81
Վրիպում 11-մետրանոցից՝ Բենիկ Հովհաննիսյան, 63 («Վան»)