Logo

ՀՊԼ. «Վեստ Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

20:07 / 20.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալեց «Վեստ Արմենիային»: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց, իսկ ընդմիջումից հետո հյուրերը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Հանդիպման վերջին գոլը խփեց Սարգիս Մեթոյանը, որը 4 գոլով «Վեստ Արմենիայի» լավագույն ռմբարկուն է:

Մրցաշրջանը 6 անընդմեջ պարտությամբ սկսելուց հետո Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և 6 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: ԲԿՄԱ-ն վաստակել է 10 միավոր և 6-7-րդ տեղերը կիսում է Երևանի «Արարատի» հետ։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

ԲԿՄԱ - «Վեստ Արմենիա»՝ 0-4

Անդրե Մենսալաո, 62, Մաքս Ձիով, 79, Էդմոն Մովսիսյան, 85, Սարգիս Մեթոյան, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա