Logo

ՀՊԼ. «Շիրակը» մեկնարկային խաղում հաղթեց ԲԿՄԱ-ին

21:01 / 02.08.2024Ֆուտբոլ
null

ԲԿՄԱ - «Շիրակ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը:

Գյումրիի թիմը հյուրընկալվելիս Ավանի ակադեմիայում 2-0 հաշվով հաղթանակ տարավ: Գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում, դարպասի գրավմամբ աչքի ընկան հարձակվողներ Լյովա Մրյանն ու Ռազմիկ Հակոբյանը:

Ի դեպ, 28-ամյա Հակոբյանն առաջին գոլը խփեց «Շիրակի» կազմում պաշտոնական խաղերում:

ԲԿՄԱ-ն 18-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ էր ստացել պաշտպան Արգիշտի Պետրոսյանը: 42-րդ րոպեին էլ կարմիր քարտ է ստացել և տեխնիկական գոտուց հեռացվել բանակայինների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները կցուցադրվեն Fast Media-ի հեռուստաալիքներով:

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-2

Լյովա Մրյան, 56, Ռազմիկ Հակոբյան, 72

Հեռացում՝ Արգիշտի Պետրոսյան, 18

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ