Logo

ՀՊԼ. «Շիրակը» գոլառատ խաղում հաղթեց «Վեստ Արմենիային»

19:08 / 29.07.2023Ֆուտբոլ
null

«Վեստ Արմենիա» - «Շիրակ» խաղով մեկնարկեց Հայաստանի 32-րդ առաջնությունը:

«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած խաղում Գյումրիի «Շիրակը» 4-2 հաշվով առավելության հասավ Առաջին խմբի հաղթող «Վեստ Արմենիայի» նկատմամբ:

«Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ 25-ամյա պաշտպան Սերյոժա Ուռուշանյանը, մեկ անգամ էլ աչքի ընկան 23-ամյա հարձակվող Լյովա Մրյանը և կոտդիվուարցի եզրային հարձակվող Դոնալդ Կոդիան: «Վեստ Արմենիայից» գոլեր խփեցին 30-ամյա հարձակվող Արտեմ Գևորկյանը և 25-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը:

Առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց «Վեստ Արմենիայի» ռուս պաշտպան Զալիմ Մակոևը:

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 2-4 (տեսանյութ)

Արտեմ Գևորկյան, 7, Սարգիս Մեթոյան, 9 -  Սերյոժա Ուռուշանյան, 18, 74, Լյովա Մրյան, 42, Դոնալդ Կոդիա, 90+7

Հեռացում՝ Զալիմ Մակոև, 45+3 («Վեստ Արմենիա»)

Լուսանկարը՝ «Շիրակի» մամուլի ծառայություն:

Հայաստանի 32-րդ առաջնության մեկնարկային տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ