Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում Գյումրիում «Շիրակն» ու «Վեսթ Արմենիան» գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեցին հանդիպումը:
«Շիրակն» ընդհատեց 8-խաղյա պարտությունների շարքը, սակայն 4 միավորով շարունակում է մնալ վերջին տեղում: Նույնքան միավոր ունի նաև «Վանը»: «Վեսթ Արմենիան» 7 միավորով 8-րդն է:
ՀՊԼ, 10-րդ տուր
«Շիրակ» – «Վեսթ Արմենիա»՝ 0-0