Logo

ՀՊԼ. «Փյունիկը» խնդիրներ չունեցավ ԲԿՄԱ-ի դեմ խաղում

20:25 / 16.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում ընդունեց Երևանի ԲԿՄԱ-ին ու հաղթեց 3-0 հաշվով:

Գոլով աչքի ընկան Յուսուֆ Օտուբանջոն, Ժունինիոն ու Հովհաննես Հարությունյանը: 72-րդ րոպեին տանտերերը ևս մեկ գոլ խփեցին, որը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

«Փյունիկը» միավորների քանակը հասցնում է 17-ի, որով գլխավորում է աղյուսակը, ԲԿՄԱ-ն 10 միավորով 6-րդն է:

Սեպտեմբերի 21-ին «Փյունիկը» հյուր կգնա «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն սեպտեմբերի 20-ին կընդունի «Վեսթ Արմենիային»:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր

«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 3-0

Յուսուֆ Օտուբանջո, 7, Ժունինիո, 34, Հովհաննես Հարությունյան, 40

Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ