Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Փյունիկը» Գյումրիում 3-1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ։
12-րդ րոպեին հաշիվը բացեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը, որը նախորդ տուրում էլ գրավել էր «Արարատ-Արմենիայի» դարպասը։ 38-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, վերականգնեց հաշվի հավասարությունը։ Հարությունյանը նախորդ չորս խաղից երեքում գոլ է խփել։
44-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց Թաոֆիք Ջիբրիլը։ 67-րդ րոպեին Արտակ Դաշյանը ամրագրեց «Փյունիկի» հաղթանակը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 26 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալաշկերտը», որը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, 19 միավորով չորրորդ տեղում է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր
«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3-1
Հովհաննես Հարությունյան, 38, (11մ), Թաոֆիք Ջիբրիլ, 44, Արտակ Դաշյան, 67 - Կարեն Նալբանդյան, 12