Logo

ՀՊԼ․ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին, «Վանը» հաղթեց «Ալաշկերտին»

17:07 / 20.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցան երկու հանդիպումներ։

Առաջատար «Փյունիկը» տուրի կենտրոնական խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ։ 28-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան։ Երկրորդ կեսում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ուներ խաղային առավելություն և կարողացավ խուսափել պարտությունից։ Ավելացված ժամանակում «Փյունիկի» դարպասը գրավեց Ալվին Տերան։

Եղիշե Մելիքյանի թիմը չկարողացավ երկարացնել 8 խաղից բաղկացած հաղթական շարքը, սակայն 30 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» 23 միավորով երրորդ տեղում է։

Չարենցավանի «Վանը» 8 անընդմեջ պարտությունից հետո 2-1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին», որը 4 խաղում կրեց երրորդ պարտությունը։ «Վանի» կազմում գոլի հեղինակ դարձան Արսեն Եղիազարյանը և Օլաուլովա Այանվալե Օջետունդեն։ «Ալաշկերտի» գոլը խփեց Կարեն Նալբանդյանը։

Սևադա Արզումանյանի գլխավորած թիմը վաստակեց 7 միավոր և հավասարվեց «Վեստ Արմենիային» ու «Շիրակին»։ «Ալաշկերտը» 22 միավորով չորրորդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-1

Լուկաս Վիլելա, 28 - Ալվին Տերա, 90+1

«Վան» - «Ալաշկերտ»՝ 2-1

Արսեն Եղիազարյան, 17, Օլաուլովա Այանվալե Օջետունդե, 64 - Կարեն Նալբանդյան, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա