Logo

ՀՊԼ. «Փյունիկի» հաղթարշավը շարունակվում է

18:53 / 04.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը:

«Փյունիկի» կազմում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեսը, իսկ Միխայիլ Կովալենկոն Հայաստանի առաջնություններում խփեց երևանյան ակումբի հոբելյանական 1800-րդ գոլը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը, միավորների քանակը հասցրեց 29-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արարատը» 11 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր և 7-րդն է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0-5

Միխայիլ Կովալենկո, 10, Խոսե Կարաբալյո, 39, Էդգար Մալաքյան, 60, Վագներ Գոնսալվես, 71, Գուստավո Մարմենտինի, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ