Երևանի «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ջունիոր սպորտ» մարզադաշտում 3-1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Ուրարտուին»:
Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում. «Փյունիկի» 3 անընդմեջ գոլին «Ուրարտուն» կարողացավ պատասխանել միայն առաջին կեսին ավելացված 7-րդ րոպեին խփած գնդակով:
Զուգահեռաբար ընթացած խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական խաղադաշտում նվազագույն առավելությամբ հաղթեց ԲԿՄԱ-ին:
Առաջատար «Փյունիկը» միավորների քանակը հասցրեց 33-ի, «Ուրարտուն» 26 միավորով երկրորդն է: «Ալաշկերտը» 25 միավորով չորրորդ տեղում է, ԲԿՄԱ-ն 13 միավորով 7-րդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 3-1
Սեմ Հենդրիկս, 17, Խամես Սանթոս, 35, Հովհաննես Հարությունյան, 44 (11մ) - Արտյոմ Մաքսիմենկո, 45+7
«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 1-0
Դավիթ Խուրցիձե, 78