Logo

ՀՊԼ. Օզբիլիսի դուբլն ու գործող չեմպիոնի արտագնա հաղթանակը

19:58 / 30.07.2023Ֆուտբոլ
Ուրարտու-ԲԿՄԱ-2023

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի  նկատմամբ:

37-րդ րոպեին Հայաստանի գավաթակրին առաջ մղեց հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: 78-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց տանտերերի պաշտպան Խարիտոն Այվազյանը: 88-րդ րոպեին Օզբիլիսը 11-մետրանոց հարվածով դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ ձևակերպելով դուբլ:

Հիշեցնենք, որ տուրի նախորդ խաղերում Գյումրիի «Շիրակը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 4-2 հաշվով առավելության էր հասել «Վեստ Արմենիայի» նկատմամբ, իսկ «Նոան» տանը նվազագույն հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին»:

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1-2

Խարիտոն Այվազյան, 78 - Արաս Օզբիլիս, 37, 88 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ