Logo

ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Ուրարտուին» ու դարձավ առաջատար

21:09 / 13.08.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Նոան» Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում ընդունեց գործող չեմպիոն Երևանի «Ուրարտուին» ու հաղթեց 2-0 հաշվով:

Առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին տանտերերի ավագ Արթուր Միրանյանը բացեց հանդիպման հաշիվը: 27-ամյա հարձակվողը սեփական կիսադաշտում գնդակը ստանալուց հետո առաջ շարժվեց, Ալեքսանդր Լյովեի հետ պատ խաղարկելուց հետո ճեղքեց մրցակցի պաշտպանությունն ու մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասապահի առջև՝ վստահ հարվածով գրավեց դարպասը:

Հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոբերտ Բաղրամյանը:

Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 6-ի և դարձավ առաջատար։ «Ուրարտուն» նույնքան միավորով երրորդն է:

Չորրորդ տուրում «Նոան» կընդունի «Շիրակին», իսկ «Ուրարտուն»՝ փոխչեմպիոն «Փյունիկին»:

Հայաստանի առաջնություն, 3-րդ տուր

«Նոա» - «Ուրարտու»՝ 2-0

Արթուր Միրանյան, 45+1, Ռոբերտ Բաղրամյան, 90+13

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ