«Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում հյուրընկալվեց «Վեսթ Արմենիային» և հաղթեց 4-2 հաշվով:
Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան Ալեքսանդր Միլկովիչը, Իլիաս Ալհաֆթը, Արթուր Միրանյանն ու Պաուլ Խլադոն: Տանտերերի գոլերը խփեցին Էդմոն Մովսիսյանն ու Մաքս Ձիովը:
66-րդ րոպեից «Վեսթ Արմենիան» խաղում էր 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց Էդմոն Մովսիսյանը:
«Նոան» միավորների քանակը հասցրեց 15-ի, որով 5-րդ տեղում է: «Վեսթ Արմենիան» 6 միավորով 8-րդն է:
ՀՊԼ, 9-րդ տուր
«Վեսթ Արմենիա» - «Նոա»՝ 2-4
Էդմոն Մովսիսյան, 53, Մաքս Ձիով, 61 - Ալեքսանդր Միլկովիչ, 11, Իլիաս Ալհաֆթ, 38, Արթուր Միրանյան (11մ), 41, Պաուլ Խլադոն (11մ), 68
Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայություն