Logo

ՀՊԼ. ԲԿՄԱ-ն երկրորդ կեսում խփած գոլերի օգնությամբ հաղթեց «Արարատին»

18:50 / 29.10.2023Ֆուտբոլ
ԲԿՄԱ-Արարատ-2-0

Երևանի ԲԿՄԱ-ն Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում հյուրընկալեց և 2-0 հաշվով հաղթեց Երևանի «Արարատին»:

Տանտերերը երկու գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում: Գոլով աչքի ընկան Արգիշտի Պետրոսյանն ու Համլետ Սարգսյանը:

ԲԿՄԱ-ն ընդհատեց 4-խաղյա պարտությունների, իսկ «Արարատը»՝ երկխաղյա հաղթական շարքը:

16 միավոր վաստակած ԲԿՄԱ-ն 7-րդն է, մեկ միավոր ավելի վաստակած «Արարատը»՝ 6-րդը:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ»՝ 2-0

Արգիշտի Պետրոսյան, 47, Համլետ Սարգսյան, 78

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա