Logo

ՀՊԼ․ Աշնանային հատվածում խաղացել է 126 հայ ֆուտբոլիստ

16:25 / 16.01.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգան ամփոփել է աշնանային հատվածը։ Առաջնության առաջին հատվածում խաղացել է 126 հայ ֆուտբոլիստ և 134 օտարերկրացի խաղացող, հաղորդում է ՀՊԼ մամուլի ծառայությունը։

Առավելագույն թվով լեգեոնականներ (18-ական) հանդես են եկել «Ուրարտուի» և «Փյունիկի» կազմերում: «Ալաշկերտն» ու «Նոան» խաղադաշտ են դուրս բերել 17-ական օտարերկրացի ֆուտբոլիստի, իսկ Գյումրիի «Շիրակի» կազմում նրանց թիվը 9-ն է։

Ամբողջապես հայ ֆուտբոլիստներից կազմավորված ԲԿՄԱ-ն խաղադաշտ է դուրս բերել 27 ֆուտբոլիստի: Թիմում հայ ֆուտբոլիստների քանակով (17) երկրորդը «Շիրակն» է: Իսկ «Ալաշկերտում» ընդամենը 7 հայ ֆուտբոլիստ է խաղադաշտ դուրս եկել: Ընդ որում, Արման Խաչատրյանը մեկ խաղի մասնակցելուց հետո «Ալաշկերտից» տեղափոխվել է «Վեստ Արմենիա»։

«Փյունիկում» առաջնությանը մասնակցած 26 ֆուտբոլիստներից ընդամենը 8-ն են հայ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ