Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Երևանի «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-1 հաշվով առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։
Խաղի 25-րդ րոպեին նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը և առաջ մղեց չարենցավանցիներին։
60-րդ րոպեին «Վանը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց նիգերիացի պաշտպան Դեու Դոսան։ 62-րդ րոպեին Բերտրան Մանին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 68-րդ րոպեին Կլեման Լերնոն հաղթանակ պարգևեց «Արարատին»։
Երևանյան ակումբը խաղադաշտ էր դուրս եկել «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված հատուկ ռետրո համազգեստով։
«Արարատը» վաստակեց 17 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Վանը» 7 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։
Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր
«Արարատ» - «Վան»՝ 2-1
Բերտրան Մանի, 62, Կլեման Լերնո, 68 - Քրիստոֆեր Բոնիֆեյս, 25 (11մ)