Երևանի «Արարատը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» և հաղթեց 2-0 հաշվով:
«Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած հանդիպմանը դարպասի գրավմամբ աչքի ընկան Արմեն Նահապետյանը, որն իրացրեց 11-մետրանոց հարվածը, և Կլեմո Լեռնոն:
«Արարատը» միավորների քանակը հասցրեց 14-ի, որով 6-րդ տեղում է: «Վեստ Արմենիան» 7 միավորով նախավերջինն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 12-րդ տուր
«Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 0-2
Արմեն Նահապետյան, 57, 11մ, Կլեմո Լեռնո, 68