Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին։
Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակի հասավ 4-1 հաշվով։ «Արարատ-Արմենիան» շարունակում է հետապնդել առաջատար «Փյունիկին», որից հետ է 7 միավոր։
Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ` 4-1
Տենտոն Յենե, 20, Մոհամեդ Յատարա, 50, Ալեմաո, 59, Արտյոմ Ավանեսյան, 61 - Գրենիկ Պետրոսյան, 70