Logo

ՀՊԼ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

21:55 / 30.07.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիային» հյուրընկալվելիս 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի բոլոր գոլերը խփեցին նիգերիացի ֆուտբոլիստները: 17-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող Իբեհ Ռենսոմը, 64-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց կիսապաշտպան Մեթյու Գբոմադուն, իսկ 82-րդ և ավելացված 5-րդ րոպեներին աչքի ընկավ «Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն՝ ձևակերպելով դուբլ:

Հիշեցնենք, որ տուրի նախորդ խաղերում Գյումրիի «Շիրակը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 4-2 հաշվով առավելության էր հասել «Վեստ Արմենիայի» նկատմամբ, «Նոան» տանը նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին», իսկ գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին:

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-3

Իբեհ Ռենսոմ, 17 - Մեթյու Գբոմադու, 64, Տենտոն Յենե, 82, 90+5

Հայաստանի 32-րդ առաջնության մեկնարկային տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ