Logo

ՀՊԼ․ Առաջին տուրի զույգերը, գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները

14:33 / 11.07.2024Ֆուտբոլ
null

ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանությունը, որի հիման վրա կկազմվի խաղացանկը: 

11 թիմերի մասնակցությամբ առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին: Գործող չեմպիոն «Փյունիկը» պայքարը կսկսի «Ուրարտուի» հետ տնային հանդիպումով։ Առաջին տուրը բաց կթողնի «Վեստ Արմենիան»։

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուրի զույգերը

ԲԿՄԱ - «Շիրակ»

«Նոա» - «Գանձասար»

«Արարատ» - «Ալաշկերտ»

«Վան» - «Արարատ-Արմենիա»

«Փյունիկ» - «Ուրարտու»

Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվել են նախնական փուլի հետևյալ զույգերը․

«Արարատի Արաքս» - «Գանձասար»

ԲԿՄԱ - «Կիլիկիա»

«Միկա» - «Վայք»

«Անդրանիկ» - «Վան»

«Նիկարմ» - «Սյունիք»

«Բենտոնիտ» - «Լեռնային Արցախ»

«Նոան», «Ուրարտուն», «Ալաշկերտը», «Արարատը», «Վեստ Արմենիան» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից, իսկ «Փյունիկը» և գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան»՝ քառորդ եզրափակիչից: 

Հայաստանի Առաջին խմբի առաջնության կմասնակցի 14 թիմ։ Առաջին տուրում կկայանան հետևյալ խաղերը․

«Արարատ-2» - «Արարատ-Արմենիա-2»

«Շիրակ-2» - «Նիկարմ»

«Ուրարտու-2» - «Միկա»

«Լեռնային Արցախ» - «Նոա-2»

«Սյունիք» - «Փյունիկ Ակադեմիա»

«Բենտոնիտ» - «Ալաշկերտ-2»

ԲԿՄԱ-2 - «Անդրանիկ»

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի 5-ական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության միջոցով։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերը կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի մարզադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա