Հայաստանի Պրեմիեր լիգայում հոկտեմբերի լավագույնները ստացան իրենց մրցանակները:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Շիրակի» ձախ եզրային հարձակվող Դոնալդ Կոդիան, լավագույն մարզիչ է ճանաչվել մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, իսկ ամսվա լավագույն գոլի մրցանակին արժանացել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Գուստավո Մարմենտինին՝ «Վանին» խփած գոլի շնորհիվ: