Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերին «Փյունիկն» անցկացրել է 4 հանդիպում, տարել 3 խոշոր հաղթանակ ու գրանցել մեկ ոչ-ոքի (Գոլերի տարբերություն՝ 14-3):
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հաղթել է երկու անվանակարգում՝ ճանաչվելով ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ: Նախորդ ամիս կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր խաղերում, խփել 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում։ Լավագույնն է ճանաչվել Հովհաննես Հարությունյանի գոլը «Նոայի» դեմ խաղում, որտեղ նա դարձել էր դուբլի հեղինակ։