Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Երևանի «Ալաշկերտը» «Նաիրի» ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց Չարենցավանի «Վանի» դեմ տնային խաղը:
86-րդ րոպեին տանտերերի վրացի հարձակվող Լևան Կուտալիան գրավեց մրցակցի դարպասը, սակայն խաղի գլխավոր մրցավարը VAR համակարգով տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկվեց գոլը խաղից դուրս վիճակի պատճառով:
Թիմերն իրենց վաստակած միավորների քանակը հասցրին 4-ի: «Վանը» 5-րդ տեղում է, «Ալաշկերտը» 7-րդն է:
Հաջորդ տուրում «Ալաշկերտն» օգոստոսի 19-ին կհյուրընկալվի Երևանի ԲԿՄԱ-ին, իսկ «Վանը» նույն օրը կընդունի «Արարատին»:
Հայաստանի առաջնություն, երրորդ տուր
«Ալաշկերտ» - «Վան»՝ 0-0
Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն


