Logo

ՀՊԼ. «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» հաղթողին չպարզեցին

16:32 / 30.11.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Նաիրի» մարզադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Առաջին կեսում տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը: Խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ հյուրերի պատասխան գնդակը խփեց Արմեն Համբարձումյանը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:

«Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցրեց 36-ի և երկրորդ տեղում է: Նույնքան միավոր վաստակած «Նոան» երրորդն է: «Ալաշկերտը» 30 միավորով 5-րդն է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 1-1

Ագդոն Մենեզես, 22 - Արմեն Համբարձումյան, 40

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա