Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 17-րդ տուրի տեսությունը։ 5 խաղում գրանցվել էր 12 գոլ։
Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ առաջնության առաջատարը «Փյունիկն», որն ունի 45 միավոր։ «Արարատ-Արմենիան» 35 միավորով երկրորդն է, լավագույն եռյակը եզրափակում է «Նոան»՝ 33 միավոր։