Logo

Հայտնի է՝ որ ակումբների համար հասանելի չի լինի Հոլանդի հրաժարագինը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:46 / 11.10.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի պայմանագրում նշված հրաժարագինը կգործի 2024 թվականից, սակայն հասանելի չի լինի անգլիական ակումբների համար, հայտնում է The Athletic-ը:

2024-ին 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 200 միլիոն եվրո: Գումարի չափը յուրաքանչյուր տարի կնվազի:

Հոլանդի գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ Marca-ն հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է Հոլանդի տրանսֆերային իրավունքը գնել 2024-ին:

Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 3 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ