Logo

Հնարավոր է՝ Պալմերը մասնակցի «Արսենալի» դեմ հանդիպմանը

14:34 / 27.11.2025Ֆուտբոլ
null

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը կարող է մասնակցել «Արսենալի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է The Guardian-ը։

Անգլիացին արդեն վերադարձել է մարզումներին և ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի լոնդոնյան դերբիին։

23-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ ապաքինվել էր սեպտեմբերին ստացած վնասվածքից, բայց տանը կոտրել էր ոտքի մատը, ինչի հետևանքով բաց էր թողել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։

Պալմերն այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու խփել է 2 գոլ։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ