Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) նախատեսում է հրավիրել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրին»՝ մասնակցելու Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանին, սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ալի Ալ-Հարբին։
ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը հետաքրքրված է սաուդյան ակումբին հրավիրելու հարցում, քանի որ թիմում խաղում է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, որը բարձր ժողովրդականություն է վայելում:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատելու ՈՒԵՖԱ-ի հետ՝ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին մասնակից ունենալու խնդրանքով եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցին դիմելու համար։