«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, որի մոտ ախտորոշվել է սրտի առիթմիա, հնարավոր է՝ այլևս ֆուտբոլ չխաղա:
Catalunya Ràdio-ի հաղորդմամբ՝ բժիշկներն այս տեղեկությունն արդեն հայտնել են արգենտինացի հարձակվողին:
Ագուերոյի սրտի հիվանդությունը լուրջ է, բայց միայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք արգենտինացին կարող է պրոֆեսիոնալ մակարդակում ելույթ ունենալ, թե՞ ոչ:
Հավանականությունը մեծ է, որ ֆուտբոլիստի հիվանդությունն անհամատեղելի կլինի պրոսֆեիոնալ սպորտին: