Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ժամանելուց հետո դժգոհել է կենցաղային պայմաններից։
«Վերջապես հասա Բաքու՝ աշխարհի գավաթին, սակայն լվացարանում և լոգարանում ջուր չկա։ Գերազանց սկիզբ․․․»,- թվիթերյան էջում գրել է ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համարը։
Հիշեցնենք, որ Հիկարու Նակամուրան Բաքու է ժամանել աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 30-ին ու կավարտվի օգոստոսի 24-ին։
I am finally in Baku for the Fide World Cup, but right on cue there is no water from the sink/shower...a great start.
— Hikaru Nakamura (@GMHikaru) August 1, 2023


