Logo

Հիասքանչ գոլը որոշիչ էր «Էմպոլի» – «Ինտեր» խաղում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

16:33 / 24.09.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Էմպոլիին» և առավելության հասավ 1:0 հաշվով:

Միակ գոլը 51-րդ րոպեին խփեց Ֆեդերիկո Դիմարկոն: Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հետ մղվեց տուգանային հրապարակից դուրս, որտեղից իտալացի լատերալը անչափ գեղեցիկ հարվածով գրավեց իր նախկին թիմի դարպասը:

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Թիմերը մրցաշարային աղյուսակի հակառակ բևեռներում են: Ինտերը հաղթել է բոլոր 5 խաղերը 15 միավորով առաջին տեղում: «Էմպոլին» պարտվել է մեկնարկային 5 խաղում և նույնիսկ գոլ չի խփել:

Ա սերիա, 5-րդ տուր
«Էմպոլի» – «Ինտեր»՝ 0:1 (տեսանյութ)
Ֆեդերիկո Դիմարկո, 51

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա