«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբում իր ծրագրերի մասին:
«Շատ մեծ աշխատանք կա կատարելու: Մենք պետք է այստեղ ստեղծենք այն, ինչ Պեպ Գվարդիոլան կառուցել է «Մանչեսթեր Սիթիիում»: Ես հպարտ եմ «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստներով: Մենք շատ լավ թիմ ունենք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Barcauniversal-ը:
Հիշեցնենք, որ հուլիս 30-ին «Բլաուգրանան» ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության էր հասել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: «Բարսելոնան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին և կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։


