Առաջին լիգան ներկայացնող «Սյունիքը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ընդունեց «Նիկարմին» և հաղթեց 7-0 հաշվով:
Հեթ-տրիկ ձևակերպեց 17-ամյա հարձակվող Սամվել Սարգսյանը: 7 գոլերից 3-ը «Սյունիքի» ֆուտբոլիստները խփեցին 11-մետրանոցից:
Հիշեցնենք, որ նախօրեին 1/8 եզրափակիչի ուղեգիր էր նվաճել «Գանձասարը», որը 5-1 հաշվով պարտության էր մատնել «Օնորին»:
Հոկտեմբերի 7-ին «Էկովիլը» Ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Միկայի» հետ, հոկտեմբերի 8-ին «Լեռնային Արցախը» Վայքի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Վեսթ Արմենիային»: Նույն օրը ԲԿՄԱ-ն Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Անդրանիկին», իսկ հոկտեմբերի 10-ին «Կիլիկիան» Ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Ֆալկոնսի» հետ:
Լուսանկարը՝ «Սյունիքի» մամուլի ծառայություն