Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը:
Ավելի վաղ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ դիտարկում են երկու տարբերակ` մարզիչ, որը հավաքականը կգլխավորի առաջիկա երկու խաղերից սկսած և մարզիչ, որն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին ընդունելու է Ֆարերյան կղզիներին, իսկ 3 օր անց արտագնա հանդիպում է անցկացնելու Լատվիայի դեմ: