Logo

ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել է հայկական ակումբների միջև

13:28 / 28.12.2023Ֆուտբոլ
null

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Նիստի առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել է ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի.

Ակումբ

Առաջնություն

Գումար (Եվրո)

Ուրարտու

ՀՊԼ

250.000

Շիրակ

ՀՊԼ

145.000

Վան

ՀՊԼ

135.000

Նոա

ՀՊԼ

120.000

Ալաշկերտ

ՀՊԼ

120.000

Արարատ

ՀՊԼ

120.000

Արարատ-Արմենիա

ՀՊԼ

115.000

Lեռնային Արցախ

ՀՊԼ

150.000

Վեստ Արմենիա

ԱԽ

45.000

Գանձասար

ԱԽ

40.000

Միկա

ԱԽ

40.000

Սյունիք

ԱԽ

30.000

Oնոր

ԱԽ

15.000

Նիկարմ

ԱԽ

15.000

Անդրանիկ

ԱԽ

15.000


Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների, համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»:

Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեց հաջորդ՝ 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման կարգի փոփոխությունը, որի արդյունքում սահմանվեցին ստորև ներկայացվող չափորոշիչները՝
 

1. Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը պետք է կազմի ընդհանուր գումարի նվազագույնը 10%-ը և ոչ ավել քան 15%-ը։
 

2. Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50%-ը: 
 

3. Որոշվեց 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝
 

ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – ոչ ավել քան 30%

Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – ոչ ավել քան 20%

Մարզային ակումբ – ոչ ավել քան 20%

Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – ոչ ավել քան 30%։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ