Logo

ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ

13:13 / 18.10.2024Ֆուտբոլ
null

«Նոա» ՖԱ-ն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե՝ «Փյունիկ» ՖԱ-ի մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկարներ փակցնելու և պատանի ֆուտբոլիստների մուտքն այդ տարածք արգելելու վերաբերյալ։

Դիմումի մեջ ներառվել է նաև «Փյունիկ» ՖԱ-ի սեփականատիրոջ կողմից անչափահաս երեխաներին հարցազրույցի ժամանակ հրապարակային «դավաճան» կոչելու հանգամանքը: ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն վարույթ է ընդունել ակումբի դիմումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Նոա» ՖԱ-ն ևս մեկ անգամ հայտնում է իր դիրքորոշումը՝ անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը։ Ակումբը սպասում է կոշտ արձագանքի»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ