Logo

ՀՖՖ-ն, ՌՖՄ-ն, «Սպարտակը» և «Արարատը» շնորհավորել են Նիկիտա Սիմոնյանին

12:15 / 12.10.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին նշում է ծննդյան 98-րդ տարեդարձը: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը, Երևանի «Արարատը» և Մոսկվայի «Սպարտակը» շնորհավորել են օրվա հոբելյարին։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», մոսկովյան «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» կազմում նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել Մելբուրն-1958 Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974-ն աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985-ին:

1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ