Logo

ՀՖՖ-ն միջոցներ է ձեռնարկել՝ հավաքականին բուռն աջակցությամբ ապահովելու համար

14:12 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստան - Վրաստան հանդիպմանը մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշին համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր, ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, աթոռներին կլինեն եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում: 

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ