Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը դադարեցնելու որոշում են կայացրել, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«ՀՖՖ-ն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում պարոն Վան'տ Սխիպին և նրա աշխատակազմին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար։ Չնայած համագործակցությունը կարճաժամկետ էր, բայց հուսանք՝ նրա աշխատանքը հիմք դրեց ապագա առաջընթացի համար։
Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել է գալիք տարվա համար շարժվել այլ ուղղությամբ՝ տեղական մարզչական շտաբով»,- ասված է հայտարարության մեջ:


