Logo

ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

15:37 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Դասընթացների մասնակիցները կուսումնասիրեն Ֆուտբոլ խաղի կանոնները, Ֆուտզալ խաղի կանոնները, կծանոթանան մրցավարության մեթոդիկային, կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը, կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։

Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, որոնք բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ