Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Լոնդոնի «Չելսիի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի խաղից առաջ հաջողություն է մաղթել Երևանի «Նոային»:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթում հայկական ակումբին այս կարևորագույն խաղում»,- սոցցանցերում գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Չելսի» - «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին, մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։