Logo

ՀՖՖ-ն և Macron-ը կշարունակեն համագործակցությունը

16:30 / 18.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և իտալական Macron ընկերությունը երկարաձգել են համագործակցությունը մինչև 2029 թվականը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Անդրադառնալով Macron ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրմանը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է. «Շատ ուրախ ենք Macron ընկերության հետ նոր պայմանագրի ստորագրման մասին հայտարարելու կապակցությամբ: Մեր համագործակցության արդյունավետությունն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Վստահ ենք, որ միասին կկարողանանք հասնել նոր հաջողությունների»:

Macron ընկերության գործադիր տնօրեն Ջանլուկա Պավանելոն իր հերթին նշել է, որ իրենք ուրախ են շարունակելու հարաբերությունները, որոնք աճել և ամրապնդվել են տարիների ընթացքում: «Սա գործընկերություն է՝ հիմնված բարեկամության, փոխադարձ հարգանքի և սպորտային հիմնարար արժեքների վրա: Ճանապարհ, որով պետք է անցնել փոխադարձ գոհունակությամբ ՝ ստեղծելով տեխնիկական և դիզայներական բարձր մակարդակի հագուստ, որը լավագույնս է արտացոլում Հայաստանի ազգային հավաքականի անհատականությունը»,-ավելացրել է Պավանելոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ