Logo

ՀՖՖ-ն ցավակցել է Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին

17:22 / 19.12.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացանք, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ «Արարատ-73»-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։

Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։ Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր, ֆեդերացիայի առաջին նախագահը մինչև 1994 թվականը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»,- նշված է ուղերձում։

Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` սկսած 17:00-ից, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը կկայանա դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա