Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը և կիսապաշտպան Ջոշ Քալենը պատասխանել են Fast Sports-ի լրագրողի հարցերին:
«Շատ լավ հավաքական ունեք: Նոր մարզիչ ունեք, նա նոր գաղափարներ է բերելու հաավաքական: Պատմականորեն Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև խաղերը միշտ բարդ ու հետաքրքիր են ստացվում, այս մեկն էլ բացառություն չի լինի»,- ասել է Հալգրիմսոնը:
«Գիտենք, որ վաղը մեզ բարդ փորձություն է սպասում: Հարգում ենք մրցակցին, գիտակցում ենք, որ ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք»,- ասել է Քալենը:
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու ժամը 19:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Կարդացեք նաև`
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը պատասխանել են Fast Sports-ի հարցերին


