Logo

Հեծանվասպորտի Հայաստանի չեմպիոնները

15:10 / 14.10.2024Հեծանվասպորտ
null

Երևանի հեծանվահրապարակում հոկտեմբերի 10-13-ը կայացել է հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը: Տարբեր տարիքային խմբերում խաղարկվել են մեդալներ 18 մրցաձևում:

Հայաստանի չեմպիոն են դարձել Վահե Վիրաբյանը, Արթուր Վալեջյանը, Անի Ավագյանը, Էդուարդ Գրիգորյանը, Սվետլանա Մկրտչյանը և Հարություն Իսրայելյանը։ Նրանցից շատերը դարձել են բազմակի չեմպիոններ:

Չեմպիոններն ու մեդալակիրները պարգևատրվել են մեդալներով և դիպլոմներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Նրանց պարգևատրել են ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ