
տուր
01 Հունվար 1970 - 21:54
- 
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) որոշմամբ՝ հետաձգվել են Ազգերի լիգայի, երիտասարդական և կանանց Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերը, որոնք նախատեսված էին անցկացնել 2021 թվականին:
«ԵՎՐՈ 2020-ի անցումային հանդիպումները, որոնք պետք է տեղի ունենային 2020 թվականի մարտին, կկայանան նույն տարվա հունիսին՝ միջազգային խաղերի համար նախատեսված պատուհանի ժամանակ: Ժամկետը կարող է փոխվել իրավիճակի գնահատումից հետո: Եվրոպական ընտրական փուլի 3-րդ և 4-րդ տուրերը, որոնք նախատեսված էին անցկացնել 2021 թվականի հունիսին, հետաձգվել են:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի, երիտասարդական ու կանանց Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերը, որոնք պետք է կայանային 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին, նույնպես հետաձգվել են: Ակումբներն իրենց ֆուտբոլիստներին բաց կթողնեն հավաքականներ հետաձգված բոլոր մրցաշարերի համար»,- նշված է ՈՒԵՖԱ-ի կայքում:
ՈՒԵՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ավելի վաղ հետաձգել էր ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլը, որը պետք է տեղի ունենար 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Այն այժմ նախատեսված է անցկացնել 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
ՈՒԵՖԱ-ն որոշել է չփոխել «ԵՎՐՈ 2020» անվանումը

