Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) «Բոսթոն Սելթիկսի» պաշտպան Դերիք Ուայթը «Մեմֆիսի» դեմ խաղում (117:103) հեռու տարածությունից 3 դիպուկ նետում է կատարել և ռեկորդ սահմանել, գրում է Clutch Points-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 3-միավորանոց նետումների ցուցանիշն ամերիկացին հասցրել է 247-ի և սահմանել «Կելտերի» պատմության մեջ նոր ռեկորդ:
Նախորդ ռեկորդակիրն Այզեա Թոմասն էր, որը 2016-17 մրցաշրջանում 245 դիպուկ նետում էր կատարել:
«Բոսթոնի» ևս 2 խաղացողներ հավակնում են ընթացիկ մրցաշրջանի ռեկորդին. Ջեյսոն Թեյթումն իրացրել է 3-միավորանոց 240 նետում, իսկ Փեյթոն Փրիչարդը՝ 238:


